Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:15 21-05-2024

Վերջին զանգն է մոտենում. թիվ 87 դպրոցում ուսուցիչները զբաղված են միայն սուրճ խմելով

Վերջին զանգի նախընթաց շաբաթն անկանոն է անցնում։ Որոշ դպրոցների ավարտական դասարաններում դասավանդումը նորմալ չի իրականացվում։

Oragir.News-ի ընթերցողն ահազանգում է, որ Ավան վարչական շրջանի՝ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան Հ․ 87 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցիներին ստիպում են գալ դասի, սակայն ուսուցիչները նորմալ դասապրոցես չեն իրականացնում, զբաղվում են միայն սուրճ խմելով։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել դպրոցի տնօրենի հետ, սակայն մեր զանգն անպատասխան մնաց։ Հարցերին պատասխանեց ուսուցչական անձնակազմի աշխատակիցներից մեկը, ով հերքեց պտտվող լուրերը, ասելով, որ նման տեղեկատվության չեն տիրապետում, և դասապրոցեսը անցկացվում է պատշաճ կերպով։

«Մենք երեխային չենք պարտադրում։ Երեխան պետք է դպրոց գա մինչև ամսի 24-ը։ Այսօր, ամբողջ օրը մինչև 7-րդ ժամ դաս է եղել, և դպրոցում բացակաների թիվը շատ քիչ է եղել։ Չի համապատասխանում իրականությանը, և վաղը առավել կվերահսկենք։ Բացառվում է, բոլորը դաս են անում, ինչի՞ մասին է խոսքը։ Մենք նման տեղեկատվության չենք տիրապետում»,- պնդեց դպրոցի աշխատակցուհին։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին զանգը մայիսի 24-ին է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները