Ներքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 21-05-2024

Քաղաքացին չի կարող դատարանում պաշտպանել իրեն․ անկարողությունից վենդետայի դեպքերն աճելու են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արդարադատության նախարարության կողմից Հայաստանում ներդրվել է մի ինստիտուտ, որով 25 տեսակի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում տուժողը սպիտված է լինեու դատախազի փոխարեն ինքն ապացուցել իր նկատմամբ կատարված հանցանքը։ Տուժողը սպիպված է լինելու անձամբ հավաքել բոլոր ապացույցներն ու ներկայացնել դատարանին։

Բազմաթիվ իրավաբաններ ու փաստաբաններ այս ինստիտուտը խնդրահարույց են համարում՝ նշելով, որ համապատասխան իրավաբանական գիտելիքներ ու փաստաբանի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեցող քաղաքացիները լուրջ խնդիրների են բախվելու։

Մասնագետները զգուշացնում են նաև, որ սրա հետևանքով մեծանալու են նաև վենդետայի դեպքերը, քանի որ քաղաքացիների շրջանում ամրապնդվելու է այն գիտակցումը, որ իրավական ճանապարհով հնարավոր չի լինի արդարադատության հասնել։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Վիրաբյանն ընդգծեց, որ այս ինտիտուտի ներդրումն առհասարակ նպատակահարմար չի համարում ու չգիտի, թե օրենքն ընդունողներն ինչպես են մեկնաբանում դրա նպատակահարմարությունը։ Նա՝ որպես մասնագետ, համոզմունք հայտնեց, որ այս օրենքը կարող է միայն բացասաբար ազդել՝ ինչպես գործի ընթացքի, այնպես էլ հանցագործությունների կանխման ու բացահայտման վիճակագրության վրա։

«Մարդիկ կա՛մ չեն կարողանալու օգտվել համապատասխան փաստբանական ծառայություններից՝ համապատասխան օրենքի ընդունման (ծառայությունների արժեքի բարձրացման) հետ կապված, որի շրջանակներում այսօր փաստաբանների կողմից գործադուլ է իրականացվում, կա՛մ էլ իրավագիտակցությունն ու մասնագիտական գիտելիքները չեն բավականացնելու, որպեսզի կարողանան դատարանում կարողանան իրենց իրավունքները պատշաճ կերպով պաշտպանել»,- նշեց նա՝ համաձայնելով մեր այն դիտարկման հետ, որ իրավաբանական գիտելիքներ չունեցող քաղաքացին չի կարողանալու իր իրավունքները պաշտպանել։

Փաստաբանը համաձայնեց նաև այն մտահոգությունների հետ, որ օրենքի հետևանքով ավելանալու են վենդետաների դեպքերը, որովհետև եթե լինի բարձիթողի իրավիճակ, քաղաքացիների մոտ անկարողության զգացում է առաջանալու, ինչի հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու վենդետային։ «Բազմիցս խոսել եմ այս թեմայով և գտնում եմ, որ օրենքի հետևանքով հանցագործությունների թիվը միայն աճելու է, իսկ բացահայտումների ցուցանիշը հակառակը՝ նվազելու է»,- կարծում է նա։

Լուսինե Վիրաբյանից նաև հետաքրքրվեցինք, թե, իր համոզմամբ, այս իրավիճակն ինչպես պետք է հանգուցալուծվի։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ օրենքն ամբողջովին վերանայելու կարիք կա, և քանի որ այն արդեն ուժի մեջ է մտել, ապա պետք է վերանայման նախագիծ շրջանառության մեջ դրվի և համապատասխան կարգավորումներ կատարվի դրանում։

«Ինձ թվում է՝ դա ժամանակի հարց է։ Որոշ ժամանակ անց, երբ տեսնեն, որ բացասական հետևանքներ ենք ունենում, եթե նպատակը հենց այդպիսի հետևանքներ ստեղծելը չի, իսկ կարծում եմ՝ տրամաբանորեն պետությունը նման նպատակ չպետք է ունենա, անհրաժեշտ է վերադառնալ դատավարության հին նորմերին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի