Միտք 2 տարի առաջ - 10:05 21-05-2024

Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցով անի բոլոր ամենավտանգավոր քայլերը․ Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ շեշտեց, որ ԼՂ քաղաքացիական խաղաղ բնակչության համար որևէ սպառնալիք չկա։
Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանը դրանից հետո մեզ բոլոր հարթակներից մեզ Նիկոլի այդ տեքստով էր պատասխանում։

Հիշո՞ւմ եք, որ դուք էդ ժամանակ էլ կանգնած էիք ձեր վարչապետի ու նրա "քաղաքականության" կողքին։ "Քաղաքականություն", որի միակ, բութ սցենարը միշտ նույնն է. ամեն ինչ ձախողել ու նույն պահին գտնել ուրիշ մեղավորի։ Մնացածը կանի բութ քարոզչությունը։ Դուք էլ կտաք էլիտար փաթեթավորումը։ Արդեն վարժ եք։

Դուք հասկանո՞ւմ եք, որ այդ օրվա և մյուս օրերի ձեր չընդվզելը և ձեր ընտրած քաղաքական թիմին վերաբերմունք չհայտնելը լեգիտիմացրեց Արցախի հետ կատարվածը։
Ի՞նչ ընդվզել, դուք ծաղրում էիք բոլոր ընդվզողներին ու տագնապի զանգ հնչեցնողներին։
Իսկ եթե գնանք մի տարի էլ հետ` բրյուսելյան արձանագրություններ։ Բայց ի՞նչ տարբերություն, թե ո'ր դրվագը. սցենարը միշտ նույնն է։

Հիմա նույնն եք անում։ Միշտ նույնն եք անում։
Խաղ է, հա՞, հավեսով խաղում եք։ Ստատուս է, հա՞, հումորով գրում եք։ Հասկանալո՞վ եք անում։ Մինչև վերջ հասկանո՞ւմ եք։

Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա։ Փորձված սցենար է։

Դուք էսօր ֆեյսբուքյան էլիտար ցինիզմ եք բեմադրում (գրիչը դե բնությունից տրված է), որ վաղը էդ նույն ցինիզմով ասեք` դե էսպես էլ պիտի լիներ։ Տեսել ենք, գիտենք։ Հիշում ենք։

Ու հա, հենց քեզ եմ ասում։ Տաղանդավորիդ ու հասկացողիդ եմ ասում։ "Պատերազմի կուսակցությանը" ծաղրելով` կանգնել եք վերջին տարիներին մեր երկիր չվերջացող պատերազմ բերողի մեջքին` հրեշտակի թևեր հյուսելով ձեր փետուրներից։

Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին։ Էդտեղի՞ց է գոյության` ձեր էդ անհավատալի թեթևությունը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան