Արտաքին 2 տարի առաջ - 20:27 17-05-2024

Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մեկ վիրահատության է ենթարկվել մահափորձից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է երկրի կառավարության փոխնախագահ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:

«Ֆիցոն այսօր վիրահատվել է»,-ասել է նա:

Կալինյակի խոսքով՝ վարչապետի վիճակը մնում է ծանր, բայց կայուն։

Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարվել մայիսի 15-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց։ Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը գործել է քաղաքական դրդապատճառներով։ Նրան սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Սլովակիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի վարչապետի դեմ մահափորձը կատարել է 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան, որը կրակել է Ֆիցոյի վրա, երբ վարչապետը մոտեցել էր ողջունելու նիստի անցկացման վայրի մերձակայքում հավաքված մարդկանց։
Հանրապետության ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակած անձը գործել է միայնակ, մասնակցել է հակակառավարական ցույցերին, սակայն կապված չէ արմատական ​​խմբավորումների հետ։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը համաձայն չի եղել երկրի նախարարների կաբինետի գործողությունների հետ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան