Ներքին 2 տարի առաջ - 10:00 17-05-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. այրվել է 6 տաղավար. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 17–ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 03:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առեւտրի կենտրոնում:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները այդ թվում՝ ավտոսանդուղքը, նախ վտանգելով իրենց կանքը, քանի որ կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի հարյուր մետրից, մեկուսացրել են կրակը, հայտնաբերել են մի քանի կրակի օջախներ, ապա մարել:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 ք.մ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 ք.մ տարածքում գտնվող տաղավարները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան