Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:45 16-05-2024

Փող չունես՝ հող տուր․ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին

Ադրբեջանում պատրաստվել է, իբր, Հայաստանի «ապօրինի» լեռնահանքային գործունեությանը վերաբերող քարտեզ։

Այն ներկայացրել է ալիևյան ռեժիմի հովանու գործող Environmental Protection First «ոչ կառավարական» կազմակերպությունների դաշինքը, որը ստեղծվել է դեռևս 2023 թվականի օգոստոս ամսում։

Կազմակերպությունների այս խումբը գործում է՝ նպատակ ունենալով «բացահայտելու» Հայաստանի կողմից գործարկված հանքարդյունաբերական համալիրների պատճառած վնասները։

«Հայաստանը շարունակում է կոպտորեն խախտել հանքարդյունաբերական գործունեության ոլորտի բոլոր ստանդարտները, և դա կարող է ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում հանգեցնել աղետալի բնապահպանական հետևանքների», ասված է խմբի տարածած հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ «բնապահպանական» գործոնը հետպատերազմյան Ադրբեջանում առաջինը կիրառվեց Արցախում՝ 2022 թվականի դեկտեմբերի սկզբին։ Այն հաջորդեց նույն թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախի հրաժարմանը, որը որպես պատրվակ օգտագործելով՝ Ալիևը հրահանգեց գործարկել «բնապահպաններին»։ Ինչի հանգեցրեց ալիևյան այդ ծրագիրը՝ լավատեղյակ են բոլորը։

Ներկայում ադրբեջանական մամուլի միջոցով տարածվում են ինչ-որ «մոտավոր հաշվարկներ», որոնք գոյացել են Հայաստանի «ապօրինի հանքարդյունաբերության» վնասների հաշվառումից։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն «Հայաստանի կողմից օկուպացված» Արցախում իրականացված գործունեությանը, այլ նաև բուն ՀՀ տարածքում գործող արդյունաբերական համալիրներին։ Ասպարեզ են նետվել «Արևմտյան Զանգեզուր» կոչվող տարածքի (ըստ ամենայնի, նկատի է առնվում Սյունիք-Վայոց Ձոր հատվածը – հեղ․) «վերսահմանային» գետերին մոտ հատվածներում հաշվառված «վնասների» մասին տեղեկություններ, որոնք առայժմ զուտ քարտեզագրական և վիճակագրական տարբերակով են, սակայն Ադրբեջանում խոստանում են մոտ ապագայում հանրայնացնել այդ վնասների մասին ամփոփ դրամական արտահայտություն։ Նախքան «ճշգրիտ» տվյալների ներկայացումը, տարածված լուրերի համաձայն, խոսքը գնում է մոտ 100 մլրդ դոլարի մասին։

Ադրբեջանում, այսպիսով, արդեն վճռված է, որ Հայաստանը ոչ միայն շուրջ 3 տասնամյակ ապօրինաբար շահագործել է Ադրբեջանի ընդերքը, այլև սեփական հանքարդյունաբերական տարածքներում գործողություններ է իրականացնում, որոնք խաթարում են ընդհանուր հարավկովկասյան տարածաշրջանի բնապահպանական վիճակը։ Պահանջելով դադարեցնել այդ գործունեությունը, դրան զուգահեռ՝ Ադրբեջանը պատրաստվում է միջազգային դատական ատյաններ ներկայացնել վիթխարի չափերի հասնող գումարի փոխհատուցման խնդիր։ Ընդ որում, ինչպես ադրբեջանական հանրային տիրույթում են ընդգծում, «Հայաստանը կարող է այդ փոխհատուցումը կատարել տարածքի կամ հաղորդակցուղիների տեսքով»։

․․․Երեկ ՀՀ կառավարությունը հաղորդեց, որ Տավուշի հատվածում «սահմանազատման» գործընթացը կդառնա սահմանի մյուս տեղամասերի համար սկզբունք։ Ինչպես հասկանում և տեսնում ենք՝ այդ պրոցեսն իրականում ՀՀ վարչախմբի կողմից միակողմանի զիջումների շղթա է, և ըստ մենայնի՝ կարող է ուղիղ կապ ունենալ Ադրբեջանից հնչեցվող «բնապահպանական վնասների փոխհատուցման» պահանջի կատարման հետ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից