Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:42 16-05-2024

Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ․ Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին

Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել առավելագույնս արդյունավետ, մենք դա հասկանում ենք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց յուրաքանչյուրը թող գնա հաշվարկի իր հարսանիքի, կնունքի, ծնունդի, տան շինարարության վրա գումարները արդյունավետ ծախսել: Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, այդքան էլ մենք ենք արդյունավետ ծախսում, որովհետեւ մենք նույն մարդիկ ենք, ընենց չի, որ ուրիշ տեղից եկել ենք, ստեղ նստել։

Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ, և այստեղից էլ գնում ենք էդ նույն ծնունդի, կնունքի արարողության, որտեղ ինչ–որ բան ավել է ձեռք բերվում, ինչ-որ բան՝ պակաս, ինչ-որ բան փչացած է լինում։ Ոչ ոք չի ասում՝ վայ, էս ծնունդի սալաթը փչացած է, եկեք ՊՎԾ ուղարկենք, տեսնենք՝ տա՞տն է սխալ գործողություն արել, մամա՞ն, թե՞ քեռին։ Ոչ մեկը չի ասում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ բոլորս նույն ձևով ապրող, աշխատող մարդիկ ենք ու սա շատ կարևոր ընկալում է. «Նույն մարդը, որ հանգամանքի բերումով ընտրվել է պատգամավոր կամ դարձել նախարար, դժվար իրենց տանն այլ կերպ գործի, աշխատանքի վայրում՝ բոլորովին այլ: Բացառված է, չի կարող այդպիսի բան լինել, ուղղակի չի կարող»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ