Ներքին 2 տարի առաջ - 11:35 16-05-2024

Անդի, Իշխանի ու իրենց ընկերների նման մի քանի հարյուր հոգի լինեն, մեր երազած Հայաստանում ենք ապրելու

Ռիմա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

2020-ի չարաբաստիկ օրերին Անդրանիկն իրեն մեղավոր էր զգում, որ բացի կլորիկ ֆինանսական օգնությունից (որն ի դեպ մեր հիփոթեքի գումարն էր) և արցախահայերին օգնելուց, չի կարող գնալ առաջնագիծ, քանի որ զենքի մասին շատ քիչ բան գիտեր։

Սկսեց գնալ ՈՄԱ-ի հավաքներին, հետո Ազատազէն գնալ, մարզվել, գույք ու ամեն ինչ առավ, որ Աստված չանի, պատերազմի ժամանակ ինքն ամեն ինչ ունենա և պետության համար ավելորդ "ծախս" չլինի, ինքն իր հաշվին, իր գրպանից։ Ամեն մի նոր զինվորական գույք գնելուց աշխարհով մեկ էր լինում ( խոսում էինք, ցուցակն էր թվարկում, թե դեռ ինչեր ունի առնելու)։

Ջերմուկի ու Կապանի դեպքերի ժամանակ Կիպրոսում էինք, եկել ենք ու հաջորդ օրն առանց մտածելու կամավորագրվել է, հավաքել է իրերն ու ընկերների հետ գնացել Ջերմուկի սարեր, օր ու գիշեր խրամատ փորել չոլերում։

Բոլորն ասում էին ծրագրավորող մարդ ա, ինչ գործ ունի է, ասում էր որ բոլորն էդպես ասեն, բա մեր երկիրն ո՞վ է պաշտպանելու։ Երբեք չենք մոռանա էդ դժոխային 17 օրերը, երբ երեխեքն օր ու գիշեր ասում էին բա պապան ու՞ր ա, ե՞րբ ա գալու, գիշերը լացելով արթնանում էին, ագրեսիվ էին, ու երբ Անդը վերադարձել էր, մեկ րոպե աչքերին չէր երևում, սարսափած ասում էին էլի՞ գնացել ա հայրենիքը պաշտպանելու։

Վերջին երկու տարին կանոնավոր մարզվել է իր ազատ օրերի հաշվին(երբեմն նաև աշխատանքային օրերին), երեխեքն ասում էին պապա, դե հերի՛ք ա, դու արդեն ուժեղ ես, էլ մի՛ գնա մարզվելու, արի՛ խաղանք, ասում էր պետք ա գնամ, որ ավելի ուժեղ դառնամ, որ եթե պետք լինի, ձեզ ու մեր հայրենիքը պաշտպանեմ։

Ու էսպիսի կարգին քաղաքացուն ինչ-որ անիմաստ մեղադրանքով ձերբակալել են իր ընկերների հետ միասին։ Նախնական 72 ժամով, հետոն կերևա։ Դեռ 18 ժամ է անցել, բայց երեխեքը 1872 անգամ արդեն հարցրել են, բա պապան ու՞ր ա։ Ու դե արի պատասխանի, թե պապան ուր ա...

Մի կերպ կդիմանանք էս 72-ին, բայց հուսանք, դրանով կսահմանափակվեն ու էս մղձավանջը կավարտվի։
Անդի, Իշխանի ու իրենց ընկերների նման մի քանի հարյուր հոգի լինեն, մեր երազած Հայաստանում ենք ապրելու։

Հ.գ. երեկ Իշխանը նամակ էր գրել, ներքևում կդնեմ։
Ընկերներիս հետ հերթական ակցիային պատրաստվելիս ոստիկանները եկան ու սկզբից ասացին, որ մենք պարկ ենք գողանում (մեր լցրած պարկերը): Գնացինք բաժին պարզվեց ապօրինի զենքի համար են բերել: Վերջում էլ տարածքում եղած 3 շիշ (5 լիտրանոց) վառած յուղը գրանցեցին, որպես 5 լիտրանոց մոլոտովի կոկտեյլներ ու հիմա 72 ժամ ձերբակալման են տանում:
Ասում եմ, որ ես արդեն 72 ժամ ավանսով նստել եմ, մեղավոր անմեղսունակի հայացքով ժպտում ու ասում են,որ դա իրենց գործն է:

Ափսոս այն ոստիակններին ու քննիչներին, որ դարձրել են ՔՊ-ի գործիքը:
Իմ ընկերներ նրանց միևնույնն է կվերաբերվեք, որպես մեր մարտական ընկերներ և այս դեպքով չչարանաք:
Ի պաշտպանություն ինձ աջակցել Սրբազանին և միայն իրեն!!
Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու !!
Ինքն իրեն չի գալու, մենք պիտի բերենք !! »:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի