Ներքին 2 տարի առաջ - 22:11 15-05-2024

ՎԶԵԲ Կառավարիչների նիստից հետո կազմակերպվել է մշակութային միջոցառում

Այսօր՝ մայիսի 15-ին, տեղի է ունեցել ՎԶԵԲ Կառավարիչների նիստի բացման արարողությունը: Նիստին ելույթով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն և Լիտվայի ֆինանսների նախարար, ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն: Այդ մասին հաղորդում է Ֆինանսների նախարարությունը՝ մանրամասներ հայտնելով համաժողովից։

Նիստին հաջորդել է Հայաստանի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը:

Ներկայացվել է նաև ինտերակտիվ թանգարան, որը ցուցադրել է հայկական մշակույթի ամենատարբեր տարրերը՝ գորգագործությունից մինչև խաչքարերի քանդակագործություն ու գինեգործություն: Այս ամենն ուղեկցվել է հայկական երաժշտությամբ և պարերով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին