Մամուլ 2 տարի առաջ - 07:45 15-05-2024

ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել եւ հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։ Այս հանգամանքը առաջին ատյանի տղամարդ դատավորների շրջանում մեծ դժգոհության պատճառ է դարձել, թե այդ մասին ԲԴԽ-ն պետք է ծանուցեր նաեւ իրենց՝ տղամարդ դատավորներին. ինչու է խտրական վերաբերմունք դրսեւորել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԲԴԽ, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր ծանուցումներն արվել են օրենքով սահմանված ընթացակարգերով»։ Այսինքն՝ խտրական վրաբերմունքի մասով որեւէ պատասխան չկա:
Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի պաշտոնից՝ մնալով միայն դատավոր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում