Ուղիղ եթեր
Փաշինյանը Ջորջ Քլունիից ավելի ուժեղ դերասան կլիներ․ ֆրանսահայ լրագրող
copy image url

Փաշինյանը Ջորջ Քլունիից ավելի ուժեղ դերասան կլիներ․ ֆրանսահայ լրագրող

Ներքին 11 ամիս առաջ - 22:30 14-05-2024
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել։

Oragir.News-ը զրուցել է Լեո Նիկոլյանի հետ, նախ հետաքրքրվել նրա առողջական վիճակով, ապա մանրամասներ ճշտել, թե ինչի համար են ՀՀ իշխանություններն արգելել նրա մուտքը Հայաստան։

«Շատ լավ եմ, ինքնազգացողությունս լավ է։ Հացադուլս շարունակում եմ, Սրբազանի հորդորը չեմ լսում ու Ֆրանսիա չեմ գնում։ Ֆրանսիայի իմ մասնագետ բժիշկները ասում են, որ հետևում են, կարող եմ դեռ 10 օր դիմանալ, ուրեմն, ինձ թվում է, մի քիչ էլ կշարունակեմ։

Որտեղ հիմա ես գտնվում եմ, Հայաստանի Հանրապետություն չէ, չեզոք գոտի է, իրենք չեն կարող ինձ արգելել։ Որ ուզում են ինձ սրսկել, ես թուղթ եմ ստորագրում, որ հրաժարվում եմ։ Շատ լավ թիմ է օդանավակայանի բժշկական թիմը, բայց ես հրաժարվում եմ։ Մի քանի օր առաջ վիճակս շատ վատ էր, շտապօգնություն կանչեցին, շատ ուրախացա, մտածեցի՝ քաղաք պետք է տանեն, մուտք գործեմ Հայաստան, բայց ոչ, օդանավակայանի ներսում՝ ինքնաթիռների մոտ բուժօգնություն տրամադրեցին»,- ասաց ֆրանսահայ լրագրողը։

Նրա խոսքով՝ թեև օդանավակայանում չեն պարզաբանել, թե ինչ հիմքով է իր մուտքն արգելված ՀՀ, սակայն ինքը կասկածներ ունի, որ պատճառը 2 ամիս առաջ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվելն ու ռեպորտաժներ պատրաստելն է եղել։

«2 ամիս առաջ ես գնացել էի Ոսկեպար, իմ գործն էի արել, այնուհետև գնացի Ֆրանսիա, ոչ մի խնդիր։ Որոշ ժամանակ անց փաստաբանս զանգեց և հայտնեց, որ պետք է վերադառնամ, քանի որ 2 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որով ես տուժող եմ ճանաչվել, դատարանը նիստ է նշանակել ապրիլի 25-ին։ Ապրիլի 22-ին ես եկա Հայաստան, սակայն օդանավակայանում ինձ արգելեցին մուտք գործել ՀՀ, ես էլ մերժեցի հետ գնալ։ Իրենք պատճառը չեն հայտնում։

Ես համոզված եմ, որ խնդիրը Ոսկեպար գնալս ու ռեպորտաժներ պատրաստելս է եղել, քանի որ ես գնացել էի ոչ թե 1 օրով, այլ 3 շաբաթով։ Երևի իրենց դուր չեկավ։ Նիկոլ Փաշինյանը, որին տարիներ առաջ՝ նախկին ռեժիմի ժամանակ, ես օգտակար եմ եղել, իր հարցն եմ բարձրացրել, հիմա համոզված եմ, որ Ոսկեպարի ռեպորտաժներն իր դուրը չեն եկել, դրա համար էլ արգելել են իմ մուտքը Հայաստան»,- ասաց լրագրողը։



Ճշտող հարցին՝ ՄԻՊ գրասենյակից որևէ մեկն այցելե՞լ է իրեն, Լեո Նիկոլյանը պատասխանեց, որ գրասենյակից ներկայացուցիչ եղել է իր մոտ, սակայն ինքը պահանջում է, որ հենց ՄԻՊ Անահիտ Մանասյանը իրեն տեսակցի։ Բացի այդ՝ Նիկոլյանը պահանջում է, որ իրեն տեսակցի Ֆրանսիայի հյուպատոսը․

«Որպես Ֆրանսիայի քաղաքացի՝ պարտավոր է այստեղ գալ նաև Ֆրանսիայի հյուպատոսը, ինքն ուզում է գա, բայց իր շեֆը՝ Ֆրանսիայի դեսպանն արգելք է դրել, որ նա չգա ինձ մոտ, որ այն ֆրանսիական մամուլով, ռադիոներով և հեռուստատեսությամբ չհեռարձակվի»։

Ի՞նչ խոսք ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրինք ֆրանսահայ լրագրողին․

«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բարի գալուստ Հայաստան, սա մեղրի ու կաթի երկիր է, բայց ես ոչ մեղր եմ տեսնում այստեղ, ոչ՝ կաթ, այլ կիսլատա եմ տեսնում, մարդու իրավունքների ոտնահարվածությունն եմ տեսնում։ Կարծում եմ՝ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը ծնվեր ԱՄՆ-ում, լիներ ԱՄՆ քաղաքացի, ինքը Ջորջ Քլունիից ավելի ուժեղ դերասան կլիներ, Օսկար ստանար, բայց ոչ ՀՀ այսպիսի ղեկավար»։

Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը ապրիլի 22-ին ժամանել է Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան տեղեկացրել են, որ իր մուտքն արգելված է ՀՀ։ Նիկոլյանը որպես բողոքի նշան հրաժարվել է վերադառնալ Ֆրանսիա և հացադուլ է հայտարարել։ Նա մինչ օրս գտնվում է օդանավակայանի չեզոք գոտում։

Ամենից շատ դիտված

21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
14:27 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ
17:20 Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
10:57 Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
12:34 Վթարից վնասվածքներ ստացածներից 1-ն անչափահաս է, 1 հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ալեքսանդր Գրիգորյան․ «Ժամանակը մեր օգտին չի աշխատում»
11:18 49 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից