Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:50 14-05-2024

ԵԱՏՄ-ն փոխում է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) խորհուրդը փոխում է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հաղորդագրության մեջ։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել արդիականացնել զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնությունների միասնական համակարգի օգտատերերից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փոփոխությունների փաթեթը նախատեսում է ապրանքների ծագման վավերագրական հաստատման կարգի կատարելագործում, ներմուծողների կողմից սակագնային արտոնությունների ստացման համար պայմանների պարզեցում, շահառու երկրների հետ վարչական համագործակցության դրույթների օպտիմալացում, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք պատրաստվել են՝ հաշվի առնելով հինգ տարվա ընթացքում ստեղծված իրավակիրառական պրակտիկան:

Ըստ հաղորդագրության՝ մշտական հիմունքներով արձանագրվում է, որ սակագնային արտոնությունների ստացման հավակնողները կարող են ապրանքների ծագումը հաստատելու համար ներկայացնել ապրանքների ծագման մասին փաստաթղթի պատճենը՝ դրա բնօրինակի փոխարեն:

«Բացի այդ, վերացվել է բացառապես ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրներում գրանցված անձանցից ապրանքների պարտադիր ձեռքբերման պահանջը», - ասված է հաղորդագրության մեջ։

ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ հիշյալ փոփոխությունները նաև ամենաքիչ զարգացած երկրներին աջակցելուն ուղղված միջոցառումների իրականացման՝ միության հետևողական աշխատանքի շարունակությունն են, որոնց անհրաժեշտությունը պարբերաբար քննարկվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հարթակում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին