Ներքին 2 տարի առաջ - 18:59 11-05-2024

Փաշինյան ընտանիքի բարեկամ Սամվել Բաբայանը իբր երես է թեքել վարչապետից

Սամվել Բաբայանը երեկ քննադատական բնույթի արտահայտություններ էր անում Նիկոլ Փաշինյանի մասին։

Այսօր նա շարունակել է «գիծը», սակայն չի կարողացել կամ չի ցանկացել թաքուն պահել իր բաղձանքը։
«Դեպուտատները պիտի ցած դնեն մանդատները, նոր ընտրություն լինի, էդ ժամանակ էլ հասարակությունը որոշի՝ որ վեկտորով է գնում․ հիմա կա երկու տարբերակ՝ Արևմտյան, այսինքն Հայաստանի տարածքով սուվերեն միջանցք և մյուսը՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան», ասում է նա՝ արձագանքելով ընդդիմադիր շարժման գեներացրած պահանջի՝ Փաշինյանի հրաժարական տալու մասին լրագրողի հարցին։ «Ես դա դեռ 7 ամիս առաջ եմ ասել», լրացնում է խոսքը Բաբայանը։

7 ամիս առաջ Փաշինյանի հրաժարականի մասին Բաբայանը թե ինչ էր ասել, հիմա էական չէ, որովհետև թե այն ժամանակ, և թե ներկայում Արցախցի ՊԲ նախկին հրամանատարը, ԱԽ նախկին քարտուղարը Փաշինյանի իշխանությունից ակնկալիքներ ունի։

Նոր ընտրությունների գնալը, որի մասին խոսում է Սամվել Բաբայանը, ըստ էության՝ նշանակում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրություն։

Բաբայանը, ով հայտարարում է, որ աջակցում է Բագրատ Սրբազանի շարժմանը, միաժամանակ հրաժարվում է պայքարին անձամբ մասնակցելուց, նախընտրելով տեսնել նոր ընտրություններ։ Նա լավատեղյակ է, որ 2018 թվականից Հայաստանում նոր «ավանդույթ» կա․ գործող վարչապետը քանիցս «հրաժարական» ներկայացնելով՝ միաժամանակ չի դադարել հանդիսանալ կառավարության ղեկավար, այդ եղանակով էլ անցկացվել են ընտրություններ, որոնց արդյունքում Փաշինյանի վարչախումբը նորից կազմել է կառավարություն։

Հետևաբար, Բաբայանը խոսելով նոր խորհրդարանական ընտրություններից, նկատի է առնում «փորձարկված» մեթոդը, ինչը լիովին բխում է գործող իշխանության շահերից, քանի որ վարչական լծակների կիրառումը միշտ էլ բերել է ցանկալի արդյունքի։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տալու մասին Սամվել Բաբայանի հայտարարությունն ընդամենը ծխածածկույթ է․ իրականում նա շարունակում է մնալ Փաշինյանների ընտանիքի լավ բարեկամ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան