Թուրքի՞ն եք օգնում, արա՛․ Գայի պողոտա-Թոթովենց խաչմերուկը փակած ցուցարարները բերման ենթարկվեցին

Ներքին 1 տարի առաջ - 12:33 11-05-2024
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում և ճանապարհներ փակում։

Քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաները հերթական անգամ արժանացան ոստիկանության կոշտ հակադդեցությանը։

Ոստիկանականները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Գայի պողոտա-Թոթովենց խաչմերուկը փակած 5 խաղաղ ցուցարարներին։

«Թուրքի՞ն եք օգնում, արա՛»,- այսպես արձագանքեց ցուցարարներից մեկը, որին ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում։

Հատկանշական է նաև, որ ցուցարաներին բերման ենթարկող ոստիկանները չգիտեին, թե նրանց ոստիականական որ բաժանմունք են տեղափոխում։

Դեպքի վայրում է եղել Oragir.News-ի լրագրողը, ում ոստիկանները հերթական անգամ քաշքշել են՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքային պարտականությունների կատարումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․