Ներքին 2 տարի առաջ - 15:57 10-05-2024

2-ամյա երեխան մայրիկի մազերից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

այիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Արմավիր քաղաքից «էլեկտրահարում» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Գ․ Ս․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ոստիկիանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 1-ին ժամը 22։00-ին երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ մայրիկի անզգուշության և անփութության հետևանքով երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա և իր մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և ստացել «էքստրասիստոլաներ, աջ ցուցամատի և բութ մատի այրվածք, ջղաձգություն» մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ