Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով: Դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու հրաման:
Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում հրապարակել, բացի այդ նաև 100 հազար դրամի փոխհատուցում վճարել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։
Հարցին՝ ինչքան ժամանակ են փակ պահելու ճանապարհը, Տիգրան Ուլուբաբյանի իրավապաշտպան Ռոման Երիցյանը նշեց՝ այնքան ժամանակ, մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները: