Ներքին 2 տարի առաջ - 19:36 09-05-2024

Արմավիր քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը հոսպիտալացվել է. shamshyan.com

Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN BEI» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

«JIN BEI» ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի շտապօգնության հաշվեկշռում, իսկ վիրավորը նշած շտապօգնության բուժքույրն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում