Երևան +11°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 13:35 09-05-2024

Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը. վարչապետի լուսանկարիչը թաքցնում է Արարատ լեռը

ՀՀ կառավարության կայք-էջում այսօր հրապարակվել է հաղորդագրություն, որով տեղեկացրել են, որ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։

Հաղորդագրությանը կից կա ֆոտոռեպորտաժ։ Զավեշտալին, սակայն, այն է, որ լուսանկարներից և ոչ մեկում չի երևում Արարատ լեռը։ Եվ դա այն դեպքում, երբ նույն միջոցառման ուղիղ եթերից արված լուսանկարներում պարզ երևում է Արարատ լեռը։




Հիշեցնենք,որ տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն արշավ է սկսել Արարատ լեռան դեմ: Փաշինյանի խոսքով պետք է մոռանալ Արարատի մասին, քանի որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում, հակառակ դեպքում թուրքերը կմտածեն նկրտումներ ունենք: