Ներքին 2 տարի առաջ - 23:49 08-05-2024

Կրեմլում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպման հրապարակային հատվածում Վլադիմիր Պուտինը խոսել է տնտեսական համագործակցության, ապրանքաշրջանառության մասին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին է մեկնել Մոսկվա։

Ավելի վաղ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ։
Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր մեկնել 2023-ի դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպումն այդ ժամանակ էր կայացել։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին մեղադրել է ոչ վստահելի լինելու համար՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ադրբեջանական զորամիավորումների ներխուժմամը համարժեք չարձագանքելու կապակցությամբ։

Վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները և ՀԱՊԿ-ի միջոցառումները։

Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը