Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 15:15 07-05-2024

Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան

Այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ իշխանություն-եկեղեցի հակամարտության թեմային. «Մենք եկեղեցու հետ չենք հկամարտում: Եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե ոչ, դա իրենք պետք է պատասխանեն այդ հարցին: Եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգեւոր ռաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը:

Այսօր կան ՀՀ-ում հոգեւորականներ, որոնք իրոք հոգեւոր առաջնորդություն են իրականացնում: Հոգեւոր առաջնորդությունը մարդկան օգնելը, աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն իր ներաշխարհի հետ ներդաշնակություն գտնի: Այդպիսի հոգեւորականներ կան, որ այդ գործունեությունն են իրականացնում:

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք հոգեւոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են: Ցավոք, այդ վիճակում են շատ բարձրաստիճան հոգեւորականներ: Ոչ բոլորը, բայց շատերը:

Վախենամ, ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել: Կարելի է տասնյակ նգամներով շփվել հոգեւորականների հետ եւ այդ ընթացքում ոչինչ չլսել Աստվածաշնչի մասին, այլ սլել տարբեր բաների մասին՝ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը այնտեղից հանելու, այնտեղ դնելու, մի երթուղային գիծը փոխելու, էս մի ավտոն էն մի ավտոյով փոխարինելու, Մերսեդեսի նոր վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու մասին: Ես զարմացած չեմ, որ իրենք քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետեւ հոգեւոր դաշտում նրանք անելու բան չունեն, դա իրենցը չի: Հնարավոր է՝ իրենք Աստվածաշունչը մինչեւ վերջ չեն կարդացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. «Ես վերջին մարդն եմ ՀՀ-ում, որ սա ասում եմ: Բիզնես պրոյեկտներ՝ խնդիր չկա, կոֆե-շոկոլադ՝ ոչ մի պրոբլեմ, ավտո-մարշուտկա՝ բացարձակապես հարց չկա, փորձագետի մակարդակով: Աստված, Ասրվածաշունչ, կտակարան, ավետարան, խիստ կասկածում եմ, որ դա իրենց հետ կապ ունի: Դ Հայաստանում արմատացած խոսույթ է: Բա էդ մարդիկ ի՞նչ անեն, պետք է քաղաքական հայտ ներկայացնեն, որովհետեւ հոգեւորականի գործունեությանը չեն տիրապետում, դա իրենց համար ձանձրալի է: Ժամանակներ են եղել, որ իրենք բզամթիվ քվորատների մեջ իրենք էլ են քվոտա ունեցել: Մերսեդես, Բենթլի, Լեքսուս, ներմուծում, արտահանում, այս ամենի մեջ իրենք իրենց քվոտան են ունեցել, հիմա ոչ ոք չունի քվոտա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մարդիկ դուրս են եկել, բացահայտ պատերազմ են քարոզում: Ո՞ւմ անունից են պատերազմ քարոզում: Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, իսկ փողոցը ո՞վ է, փողոցը մարդիկ են, ժողովուրդն է: Ես այստեղ եմ ժողովրդի կամքով եւ այստեղ չեմ լինի ժողովրդի կամքով: Այ մարդիկ 2021-ին էլ էին ասում՝ ի՞նչ կապ ունի ժողովրդի կամքը, իշխանությունը տուր մեզ: Կներեք, էդ իշխանությունն անտե՞ր է, որ տամ ձեզ, ես այն կարող եմ տալ միայն իշխանության տիրոջը: Իշխանության տիրոջ ձեռքին է ամեն օր, այսինքն ժողովրդի ձեռքին է: Ժողովուրդը 2021-ին իր իշխանությունը պատվիրկել է եւ ես իրականացնում եմ այդ պատվիրակումը:

Եթե ժողովուրդը որոշում է, որ ինքը պատերազմ է ուզում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, եւ հիմա դա եմ անում:

Հիմա էլ ասում են՝ ձեզ ինչ, որ նախկիններին ենք ուզում բերել իշխանության: Բայց դուք ՞վ եք, որ բերեք, կամ չբերեք իշխանության: Դա կարող է անել միայն եւ բացառապես ժողովուրդը,- ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան

Ձեզ գուցե հետաքրքրի