Ներքին 2 տարի առաջ - 23:14 06-05-2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում

Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենի (Asnières-sur-Seine) քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Մարի-Դու Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի (ANACRA) անդամները, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչները։

Ելույթներով հանդես եկան Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։

Արարողության ավարտին հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգները։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա