Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:33 06-05-2024

Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ժողովուրդն է որոշելու՝ ով է իշխանությունը, դու չէ, Արթուր Խաչատրյանը, Վիննի պուխը չէ, Քոչարյանը Ռոբերտը չէ, Սերժը չէ, մնացածը չէ, ՀՀ ժողովուրդն է ընտրություն կատարելու: Կընտրի՞ ուրիշ մարդու, էդ ուրիշ մարդը կգա ղեկավարելու: Չի ուզի՞, դրան էլ կփոխի: Այս մասին, սյօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

«Արտահերթ ընտրություններից եք խոսում, դուք սնանկ եք: Մեր չկատարած բաներից եք խոսում, դուք ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք: Դուք դեմք չունեք, որով կարող եք հանդես գալ: Իրար մեջ խոսում եք, ասում եք՝ դե լավ, դու մի երեւա, քեզ չեն սիրում, էս անգամ դու մի արա, արի պարկեշտ մարդու բերենք, իր դեմքով հանդես գանք:

Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք: Ընդունում եք, որ դուք չկաք թե որպես քաղաքական գործիչ, թե որպես ՀՀ քաղաքացի: Եկել եք արտահերթ ընտրություններից եք խոսում, մանդատները դրեք: Դուք մանդատ կդնե՞ք: Իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք, աղմուկը մինչեւ ուր կհասնի: Կարանք 10 ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք բերենք: Ուղղակի մենք խաչ ենք վերցրել, տանում ենք, առաքելություն ունենք»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն:

«Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ,-ասաց նա։

Խոսելով լրագրողների նկատմամբ բռնաճնշումների դեպքերից՝ Սիմոնյանն ասաց, որ ինքը ևս ցանկություն ունենում է լրագրողների ծեծելու, բայց չի կարող, քանի որ դրա իրավունքը չունի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում