Արտաքին 2 տարի առաջ - 15:21 05-05-2024

Իսրայելը չի ​​համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ այնպիսի գործարքի, որը պահանջում է դադարեցնել պատերազմը Գազայում. Նեթանյահու

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Գազայում պատերազմի ավարտին համաձայնելու վերաբերյալ իր երկրի նկատմամբ միջազգային հանրության կողմից ճնշման մասին խոսակցությունների ֆոնին, հրապարակել է տեսաուղերձ՝ շեշտելով, որ Իսրայելը չի ընդունի ռազմական արշավի վերջը և Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը Գազայից: Այս մասին գրում է Times of Israel-ը:

«Իսրայելը չի կարող դա ընդունել: Մենք պատրաստ չենք համակերպվել մի իրավիճակի, երբ ՀԱՄԱՍ-ի գումարտակները դուրս գան իրենց բունկերից, նորից վերահսկողություն ստանձնեն Գազայի վրա, վերականգնեն իրենց ռազմական ենթակառուցվածքը և վերադառնան՝ սպառնալու Իսրայելի քաղաքացիներին», - ասել է նա:

Նեթանյահուն ընդգծել է, որ «Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի պահանջներին, որոնք նշանակում են հանձնվել, և կշարունակի մարտերն այնքան ժամանակ, քանի դեռ իր բոլոր նպատակները չեն իրականացվել»։

Նեթանյահուի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի պահանջների ընդունումը միայն կմոտեցնի հաջորդ հակամարտությունը և թույլ կտա ՀԱՄԱՍ-ին ապագայում ևս մեկ հարձակում իրականացնել:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան