Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:52 02-05-2024

Կան մարդիկ, ովքեր հպարտ են, որ հանձնողական քաղաքականության ակտիվ մասնակից են

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1990-ական թվականներին, Տավուշի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում մեծ թվով հայորդիներ նահատակվեցին, խաղաղ բնակիչներ առևանգվեցին և սպանվեցին:

Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթացող մարտական գործողություններին սկզբում կամավորական ջոկատների, իսկ հետո` կանոնավոր բանակի կազմում, մեծ թվով մարդիկ մասնակցեցին:
Մարդիկ պայքարեցին, նրանց մի մասը` սեփական կյանքի գնով, պաշտպանեցին Հայաստանն ու նոր կյանք տվեցին Արցախում:

Հիմա իրականությունը լրիվ այլ է: Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը:

Թե ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է, բայց ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս և հպարտ են, որ հանձնողական քաղաքականության ակտիվ մասնակից են»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ