Ներքին 2 տարի առաջ - 18:00 30-04-2024

Տիգրան Ավինյանը վարկանիշ է բարձրացնում բլոգերների աջակցությամբ

Ապրիլի 28-ին բլոգեր Կամո Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Պատմեմ այսօր, WizzAir-ի թռիչքի ընթացքում պատահած միջադեպի մասին, բոլորիդ պետք կգա այս ինֆոն, ուշադիր: Առաջին շարքում նստած տարեց տղամարդը գնել էր առաջին շարքի երեք նստատեղերը, սակայն մենակ էր ճամփորդում»

Ըստ նրա, 3 տոմս գնելու իմաստը ավելի ազատ նստելն է, և եթե անկեղծ՝ ես նրան լրիվ հականում եմ: Ըստ օրենքի, եթե տոմս ունեցող ուղևորը չի ներկայանում, նրա տոմսն անվավեր է համարվում, այդ թվում և նստատեղը, այսինքն երկու նտատեղերը առաջին շարքում այլևս նրան չեն պատկանում»:

Տվյալ օդանավի մեջ է եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավնիյանը, ով բլոգերի խոսքով՝ միջամտել է ստեղծված իրավիճակին և հարթել խնդրիը։

«Տղամարդու հետևի շարքում նստած էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քանի որ մի փոքր լարվում էր իրավիճակը, նա փորձեց միջամտել և տղամարդու պահանջը անգլերեն լեզվով թարգմանեց օդաչուին և հակառակը»,-գրել էր բլոգերը։

Oragir.News-ը կապ հաստատեց Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։ Վերջինս ասաց, որ քաղաքապետը ոչ պաշտոնական այցով է մեկնել, ուստի որևէ տեղեկություն չի կարող հայտնել․

«Այցը եղել է կիրակի օրը, այն կապված չէ ո՛չ գործուղման հետ, ո՛չ այլ աշխատանքային այցի»։

Փաստացի՝ քաղաքապետի այցերի մասին տեղեկատվությունը, որը շատ պատահական դառնում է համացանցի հիթ, մնում է գաղտնի։
Այս կասկածելի գաղտնապահությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Տիգրան Ավինյանը նաև հայ բլոգերների աջակցության շնորհիվ է փորձում բարձրացնել իր վարկանիշը։ Չի բացառվում, որ այս անգամ բլոգերին գումար է տրամադրվել քաղաքապետին «փիառ» անելու համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով