Միտք 2 տարի առաջ - 15:05 30-04-2024

Հենց մի քիչ վատանում են Նիկոլի գործերը, միանգամից կեղծիքների գործիքակազմը «խոդի են տալիս»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի ավտոշարասյան հարվածից զոհված Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահվան 2-րդ տարին լրացավ։ Սպանության վայրում ծաղիկներ դրեցինք, մոմեր վառեցինք։

Շատ տարբեր մարդիկ էին եկել և՛ «քաղաքական», և՛ «ապաքաղաքական», մարդիկ, որոնք մեկ այլ ակցիայի շրջանակում դժվար երբևէ իրար հանդիպեին։

Ու շատ հետաքրքիր էր հետևել առցանց հարթակների հրապարակումների տակ նիկոլական ֆեյքերի հիստերիային։

Է՛լ «քոչի շներ», է՛լ «դուք սպանեցիք այդ աղջկան», է՛լ «փողով ցուցարարներ», է՛լ ինչ ասես։
Հիշեցնեմ, որ 2 տարի առաջ էլ «փողով ցուցարարի» պիտակ էին կպցնում Սոնայի վրա էլի նիկոլական ֆեյքերը (ու ոչ միայն ֆեյքերն, այլև իրական մարդիկ, թեպետ դրանց մարդ անվանելը կոմպլիմենտ է)։
Ի դեպ, նկատելի է, որ ֆեյքերն արդեն չեն հերիքում, անընդհատ նորերն են թխում։ 2–3 օրական ֆեյքեր էին նետել «մարտի»։

Մի օր ժամանակ լինի, պետք է մանրամասն ներկայացնել, թե նիկոլական ֆեյքերի ու քարոզիչների բանակն ինչպես էր վարկաբեկում Սոնային, ինչ ստորագույն ստեր էին տարածում, ինչպես էին մեղադրում իրեն, թե իբր չի լսել ոստիկանին, կամակորություն է արել և այլն, և այլն։

Ու ընդհանրապես, շատ կարևոր է մարդկանց կրթել այդ տեխնոլոգիաների մասին, որ միանգամից նկատեն դրանք։ Որովհետև հենց մի քիչ վատանում են Նիկոլի գործերը, միանգամից կեղծիքների ու վարկաբեկման այդ ամբողջ գործիքակազմը «խոդի են տալիս»։
#նիկոլապետություն
#երկիրՀԺ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում