Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 11:26 29-04-2024

Սաուդյան Արաբիայում նախարար Մկրտչյանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ հանդիպում ենք ունեցել Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ:

Քննարկել ենք երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներին, ընդգծել եմ ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունը։ Այս համատեքստում մանրամասնել եմ Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված գերակայությունները՝ նշելով, որ նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, ինչպես նաև աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։

Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարին ևս ներկայացրել է երկրի զարգացման 2030 տեսլականի շրջանակում մեդիա ոլորտում ավելի քան 140 հազար նոր աշխատատեղերի ստեղծման զբաղվածության նախագիծը:

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրականացնել վերապատրաստման և վերակրթման լավագույն փորձի փոխանակման ծրագրեր: