Ներքին 2 տարի առաջ - 16:12 28-04-2024

Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթանում է երեկ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկված գնդապետ Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը ընտրելու հարցով դատական նիստը: Առավոտյան այցելել էի Երևանի ՁՊՎ և տեսակցել նրան: Վահագնի արյան ճնշումը գիշերը բարձրացել էր, ստիպված էին եղել շտապ օգնություն կանչել, առավոտյան ինքնազգացողությունն էլի լավ չէր, նորից շտապ օգնություն էին կանչել:

Մեծ թվով փաստաբաններ ընդգրկվել են Վահագն Մախսուդյանի պաշտպանության գործին: Ցավոք սրտի, Հայաստանում կյանքը ցույց է տալիս, որ փաստաբանի փաստարկները հիմնավոր կարող են լինել, երբ դատավորն անկախ է, իսկ այս դեպքում, թեև հերթապահն Աջափնյակի դատարանն էր, բայց գործը հատուկ բերել են Ավանի դատարան, որովհետև այսօր դատավորը Մայիս Մելքոնյանն է, հայտնի նրանով Հանրապետություն կուսակցության անդամ և նրա նախագահությամբ բազմաթիվ քաղաքական դրդապատճառներով կալանավորման որոշումներ են եղել:

Վահագն Մախսուդյանը երեկ Իջևանի ճանապարհին ոստիկանական ուժերի կողմից բռնի բերման էր ենթարկվել, բայց իշխանությունները, լավ հասկանալով, որ Տավուշի ոստիկաններից շատ շատերն առնվազն նրա հորը՝ Միհրան Մախսուդյանին ճանաչելով իբրև փորձառու զինվորական, իբրև երկիրը պահած զինվորական, կարող էին չկատարել քաղաքական պատվերը, ստիպված Երևանից գունյզգույն հագուստներով դիմակավորված ոստիկանական ոհմակ էին ուղարկել:

Այս իշխանությունը և դրան ենթարկվող իրավապահ համակարգն այս հարցում կրկին անցնում է կարմիր գիծը՝ ընտանիքի միջոցով շանտաժն ու վախեցնելը: Իրականում, Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան