Ներքին 2 տարի առաջ - 16:15 26-04-2024

Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են. Փաշինյանի կորտեժի զոհ Սոնա Մնացականյանի մահվան 2-րդ տարելիցն է

2022 թ․ ապրիլի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը դաժան վթարի էր ենթարկել 29-ամյա Սոնա Մնացականյանին: Նա հղի էր և սպասում էր առաջնեկին: Ցավոք բժիշկներին չէր հաջողվել փրկել նրանց կյանքը։

Այսօր Սոնա Մնացականյանի մահվան 2-րդ տարելիցն է։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ վթարի վայրում այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված։




Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր երթով հավաքվելու են այդեղ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։

Հիշեցնենք, որ վրաերթի դեպքը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, սակայն, ինչպես վրաերթի մասնակից մեքենան, այնպես էլ վարչապետի ավտոշարասյան մյուս մասնակիցները չէի կանգնել ու չէին փորձել հիվանդանոց հասցնել երիտասարդ կնոջը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում