Մամուլ 2 տարի առաջ - 07:55 25-04-2024

Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք էր հայտարարագրել Մուրադյանը՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում։

Այսպիսով՝ 2021 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում. այլ անշարժ գույք դատախազը չի հայտարարագրել։
Հայտարարագրում առկա տվյալներից հասկանում ենք, որ 2018 թվականին Մուրադյանը ձեռք է բերել 2015 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։
Մուրադյանի բանկային հաշիվների մնացորդները, 2022 թվականի հայտարարագրի համաձայն, կազմել են 734 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 200 հազար դրամ։

Արմեն Մուրադյանը 2022 թվականին ունեցել է 13 մլն դրամ եկամուտ, որից 11 մլն 367 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից, իսկ 2 մլն 318 հազար դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Նրա՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 563 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում ձեռք բերված բնակարանի հիփոթեք է։

Կարող ենք եզրակացնել, որ ՊԵԿ-ից ստացած եկամուտը «եկամտահարկի վերադարձի» օրենքով ստացված գումարն է՝ հիփոթեքի մայր գումարը մարելու համար։

Նշենք, որ Մուրադյանը հատկապես աչքի ընկավ 2022 թվականին, երբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով պատասխանատվության կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. դատախազ Մուրադյանը անձամբ էր իջել ծնողների հետ հանդիպման»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել