Արտաքին 2 տարի առաջ - 13:04 24-04-2024

Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել։

Ուղերձում Էրդողանը կրկին խուսափել է կատարված ոճրագործությանն իրական գնահատական տալուց՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։

«Օսմանյան հողերում Առաջին աշխարհամարտի թողած ավերածությունները խորը հետքեր են թողել մեր հիշողության մեջ։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Ի հեճուկս Թուրքիայում հայերի դեմ շարունակվող խտրականության և նրանց դեմ ազգայնական շրջանակների կողմից չդադարող ատելության խոսքի կիրառման՝ Էրդողանը հավաստիացրել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ»։

Սեփական քաղաքացիների դեմ 20-րդ դարասկզին իրականցված ցեղասպանությունն ընդունել հրաժարվող պետության ղեկավարն իր ուղերձում նշել է, թե «գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան