Ներքին 2 տարի առաջ - 19:53 22-04-2024

Աբովյանում բախվել են «Նիվա»-ները, որոնցից մեկն էլ բախվել է ծառին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի՝ «21DI221» համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 87-ամյա Արկադի Ստեփանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի «34QL834» համարանիշի ատոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գ. Գևորգյանը ավտոմեքենայով բախվել է ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը