Երևան +14°
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 16:55 22-04-2024

Կարող ա՞ րոպեն մեկ ներկայանամ․ քաղաքացիական հագուստով ոստիկանները ճանապարհ են բացում

Ինչպես արդեն հայտնել ենք, լարված իրավիճակ է Տավուշի մարզի ճանապարհներին։ Ցուցարարները փակել են ճանապարհները, այդ թվում՝ միջպետական։

Մի խումբ քաղաքացիներ փակել են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանների շարքերում նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, ովքեր փորձում են բացել ճանապարհը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից տարածքներ։ Հարակից գյուղերի բնակիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել, փակելով մարզի կարևոր ճանապարհները։