Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:56 21-04-2024

Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արևմտյան Օլպե քաղաքի մոտ ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 27 դպրոցական է վիրավորվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ ավտոբուսը Մարբուրգից Անգլիա է տարել 15-17 տարեկան դպրոցականներին, այնտեղ եղել են նաև չափահաս ուղեկցորդներ: Ա 45 մայրուղու վրա ավտոբուսն անսպասելիորեն դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

«Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է 27 դեռահաս, որոնցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել, ավտոբուսի վարորդը (54 տարեկան) նույնպես թեթև վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը։

Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 75 ուղևոր։ Նրանց համար, ովքեր բժշկական օգնություն չեն պահանջել, կազմակերպվել է տեղափոխություն Մարբուրգ։

Վթարի պատճառները դեռ պարզված չեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է