Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 20-04-2024
Երեկ հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը կունենան իրար հետ սահմանազատված սահման, որը բացարձակ կեղծիք է, որովհետև սահմանազատումը պետությունների միջև սկզբից ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների առկայություն, փոխադարձ ճանաչում։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին ձեռք բեված վերջին պայմանավորվածություններին։

«Մենք գտնվում ենք Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեցու հարևանությամբ, որտեղ տեղի է ունենում ՀՀ բռնազավթման գործընթացի հերթական փուլը։ ՀՀ-ում գործող կապիտուլյացիոն վարչակարգը, կատարելով իր տերերի պատվերը, այստեղ հանձնում է ՀՀ կոնկրետ մի քանի տարածք, որոնք այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, ընդ որում հանձնում է բացարձակ ոչ մի բանի դիմաց»։

Հարցին՝ արդյոք դրանից հետո խաղաղություն կլինի՞, Չալաբյանն ասաց․ «Ադրբեջանի իրական նպատակը Հայաստանի Հանրապետությունն ամբողջապես բռնազավթելն է, ինչպես արել են Արցախի Հանրապետության հետ։ Ընդ որում, շատ կարևոր է, որ ՀՀ բռնազավթումը տեղի ունենա ՀՀ քաղաքացիների աջակցությամբ, այսինքն ՀՀ քաղաքացիները մտածեն, որ դա արվում է երկրի, իրենց շահերից․․․ Գոհունակությամբ ուզում եմ ասել, որ այս հատվածում ապրող բնակչութունը հասկանում է, որ ոչ մի սահմանազատման, սահմանագծման մասին խոսք չկա, կա խոսք այս բնակավայրերի՝ Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, տարածքները բռնազավթելու, այս բնակավայրերում կյանքը անտանելի դարձնելու մասին, որպեսզի մարդիկ էստեղից հեռանան։ Մենք այրդեն անցել ենք այդ գյուղերից երուսով՝ Բաղանիսով և Ոսկեպարով, մարդիկ խոսում են այդ գյուղերից հեռանալու մասին, որովհետև գիտեն՝ թշնամի գալու, կախվելու է այդ գյուղերի գլխին, ճանապարհները անանցանելի են դառնալու, դպրոցները հայտնվելու են ուղիղ նշանառության տակ և կյանքը հժվերածվելու է դժոխքի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին