Ներքին 2 տարի առաջ - 22:16 18-04-2024

Երևանում ծեծի են ենթարկել «Էվոկաբանկ»-ի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին․ վերջինը հոսպիտալացվել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ մասնաճյուղում, վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց վիճաբանության ժամանակ, հաճախորդ՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Հ․-ն, նրա որդի 17-ամյա Մ․ Հ․-ն և ընկերը հարվածներ են հասցրել Տիգրան Հ․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ս. և Մ. Հ․-երին և նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին