Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:30 18-04-2024

Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք` կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին

Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման եւ էդ սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք շփվել՝ կշփվեք, չեք ուզի շփվել՝ ոչ էլ կշփվեք։ Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էս պատմությունն ինչի՞ մասին է: Ինչ ասես ասում են իմ մասին, երեխեքիս մասին, կնգաս մասին, ծնողներիս մասին, տո նույնիսկ պապիս մասին: Ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ, կամ չեմ կարո՞ւմ հակադարձեմ:

Ոչ, ես հասկանում եմ, որ գալիս էպահը, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի։ Քո հարգանքն էլ զոհաբարես, անունդ, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, բայց պիտի իմանաս՝ ինչի համար ես անում․ ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»։

Փաշինյանը կրկին ցույց տվեց Հայաստանի քարտեզը, որից հետո ներկաներից մեկը հարցրեց. «Իսկ Արծվաշենը մեջն ա՞»: Փաշինյանը դրական պատասխան տվեց եւ ցույց տվեց նաեւ առանձին Արծվաշենի «քարտեզը»:

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Երեկվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան