Երևան +15°
copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 15:31 17-04-2024

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ ձայներ չեն գրանցվել: Քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց՝ բողոքի ակցիաների ֆոնին:

Նշենք, որ օրենքը պարտավորեցնում է արտերկրից ավելի քան 20 տոկոս ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես օտարերկրյա ուժի շահերը սպասարկող կազմակերպություն: