Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:52 16-04-2024

Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

ՏԱՍՍ-ի թղթակցի խոսքով ՝ ցուցարարները որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը:

Ոստիկանները նրանց խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչից հետո ընդհարում է սկսվել։ Ձերբակալվածների մասին չի հաղորդվում։

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 15-ի առավոտյան և շարունակվել մինչև ուշ գիշեր:

Ցուցարարները փորձել են բարձրանալ խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել: Արդյունքում ձերբակալվել է 14 մարդ։ Ծեծկռտուքի ժամանակ տուժել է մեկ ոստիկան։

Առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը նույն շարքին է դասում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում ՀԿ-ներին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին:

Վրաստանի իշխանություններին այդ օրինագծից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունը, ներառյալ ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում