Ներքին 2 տարի առաջ - 23:16 15-04-2024

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը․

«Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել եմ պաշտոնավարմանս 100 օրը, ներկայացրել եմ նախարարության գործունեության ուղղությունները, կատարված աշխատանքներն ու ծրագրերը։

Ռազմարդյունաբերության ոլորտ

Մշակվել է 1 օրենքի նախագիծ, կատարվել է 3 գործող որոշումների փոփոխություն, 3 նոր որոշումների նախագծերի մշակման և շրջանառման աշխատանքներ: Նախաձեռնվել և շրջանառվել է ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը։ Իրականացվել են ներքին փորձարկումներ՝ մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավոր կլինի կիրառել ՀՀ զինված ուժերում:

Բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ

Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող նոր օրենսդրական փաթեթի մշակման ուղղությամբ։

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրում կատարվել են փոփոխություններ: Այս տարի ծրագիրն իրականացվելու է հետևյալ ուղղություններով՝

• Մասսայական ուսուցում. նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի բազային գիտելիքներ մատուցել 3 մարզերի՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի շուրջ 300 մասնակիցների համար:

• Կարողությունների զարգացում. դրամաշնորհներ կհատկացվեն ՏՏ և ինժեներական ոլորտի կազմակերպություններին՝ նոր աշխատողների ներգրավման և աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով:

• Գործնական հմտությունների կատարելագործում. նախատեսվում են եռօրյա միջոցառումներ՝ հաքաթոններ կազմակերպել ԲՏ ոլորտի կազմակերպությունների, գիտական և կրթական կենտրոնների մասնակցությամբ:

Տիեզերական ոլորտ

• 2024թ. հունվարին Հայաստանում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան։

• 2024թ. մարտի 27-ին Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում:

• Սկսվել է «Արմսաթ 1» արբանյակից ստացված տվյալների կիրառությունը։

• Քայլեր են ձեռնարկվել «Արմսաթ 1» արբանյակի կարողությունները ՀՀ ոլորտային գիտական ուղղություններին ծառայեցնելու ուղղությամբ:

Թվայնացման ոլորտ
Շրջանառվել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ իրավական հիմք է ստեղծվում կիբեռանվտանգության մարտահրավերներին, դրանց արձագանքելու, կիբեռանվտանգության ապահովման և հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացման համար:

Մեկնարկել են «Ամպային առաջինը» (Cloud First) քաղաքականության մշակման, ներդրման և դրա իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։ Անցումն ամպային ծառայության հնարավորություն կտա հրաժարվել ավանդական և մեծածավալ ռեսուրսներ պահանջող սերվերային տնտեսություններից:

Կապի ոլորտ
Նախատեսվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման ծրագիր։ Շատ կարևոր էր բազային և շարժական մոնիթորինգի համակարգի ներդրումը։ Այդ ուղղությամբ տևական ժամանակ աշխատանքներ իրականացվել են, և դրանք շարունակական են։ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) ընկերության պատվիրատուներին մատուցված ծառայությունների մասով տասնամյակների ընթացքում կուտակված դեբիտորական պարտքերը մարվել են։

Փոստի ոլորտ
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Փոստային կապի օպերատորի գործունեության» և «Սուրհանդակային օպերատորի գործունեության» կանոնակարգերում»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը