Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:22 14-04-2024

Զովունիում ժամկետային զինծառայողը Nissan-ով բախվել է բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի տան քարե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարի բենզաբակից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan X-Trail»-ի վարորդը ժամկետային զինծառայող է, ով օրինական արձակուրդի մեջ է եղել։

Պարեկային ծառայությունը պարզում է «MAN»-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ստացված այն տեղեկությունը որ ևս մեկ ավտոմեքենա է վնասվել ու այդ վնասված մեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան