Երևանում՝ ՊՆ-ի մոտ, բախվել են Volkswagen-ն ու կվադրոցիկլը․ 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Երևանում՝ ՊՆ-ի մոտ, բախվել են Volkswagen-ն ու կվադրոցիկլը․ 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:40 14-04-2024
Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտոմեքենայի և կվադրոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում, ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Պարգև Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ալիկ Մ․-ի վարած կվադրոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ կվադրոցիկլի վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու կվադրոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում