Ներքին 2 տարի առաջ - 20:11 13-04-2024

Արագածոտնի մարզում 15-ամյա երեխան «Տիր» օդաճնշիչ զենքով պատահաբար կրակել է իր աջ ձեռքին․ նա հոսպիտալացվել է

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից «Տիր» օդաճնշիչ զենքը մաքրելու ժամանակ անզգուշորեն կրակելու հետևանքով բութ մատի վնասվածքով ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա Մ․ Ղ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Մ.Ղ․-ն իրենց տանը կից այգու ծառի տակ դրված առանց գրառման «Տիր» օդաճնշիչ զենքի վրայի հողը մաքրելու ժամանակ պատահաբար կրակել է իր աջ ձեռքի բութ մատին՝ ստանալով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քերական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի