Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:12 12-04-2024

Ոսկեպարից տարածքներ հանձնելը 3 տարի առաջ է որոշվել․ Փաշինյանը այլընտրանքային ճանապարհ է կառուցում

Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրերում շուրջ 2 տարի է՝ ավտոճանապարհի կառուցման ակտիվ աշխատանքներ են իրականացվում:

Oragir.News-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելուց հետո այլընտրանքային ճանապարհներից մեկը հենց սա է լինելու, որը կրճատելու է օրինակ՝ Իջևանից դեպի Նոյեմբերյան գնացող ճանապարհը։

«Ճանապարհը սկսել են կառուցել Քարինջ գյուղի տարածքից, այն անցնում է փոքր գյուղերով և հասնում Աթան։ Տեղեկություններ կան, որ հետագայում այս ճանապարհը ձգվելու է մինչև Նոյեմբերյան։ Նշված ճանապարհի կառուցման համար 2 տարի ժամանակ է տրվել, վերջնաժամկետ է սահմանված մինչև այս տարվա հոկտեմբերը։

Այս գյուղերի բնակիչներն էլ են ասում, որ ճանապարհի կառուցումը շարունակելու են, այն սարերի միջով անցնելու է և հասնի Նոյեմբերյան։ Նման ճանապարհ հիմա էլ կա, բայց ասֆալտած չէ, դաշտամիջյան ճանապարհի նման է, միայն տեղացիներն են իրենց ավտոմեքենաներով գնում Նոյեմբերյան, հետ գալիս»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարը շաբաթվա սկզբին՝ ապրիլի 8-ին, այցելել է Մ-6 ավտոճանապարհի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան հատված՝ հետևել ընթացող աշխատանքներին, սակայն այս մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։

Փոխարենը նախարարը նույն օրը՝ ապրիլի 8-ին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել և գրել, որ ժամանել է Լոռու մարզ, ծանոթացել Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։

ՏԿԵ նախարարությունից Oragir.News-ի հետ զրույցում հաստատեցին, որ նախարարը նշված օրը նաև եղել է Աթանում, սակայն նշված հարցին պատասխանելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Տպավորություն է, որ իշխանությունները ճանապարհի այս հատվածում ընթացող աշխատանքները գաղտնի են պահում և ապացուցում այն պնդումները, որ առնվազն 2-3 տարի առաջ ծրագրած են եղել Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելը և մտածել են այլընտրանքային ճանապարհներ կառուցելու մասին, որոնք կշրջանցեն Ոսկեպար-Բաղանիս գնացող ներկայիս ճանապարհը։

Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ եղել էր նաև 2020 թվականին, երբ 44-օրյա պատերազմի նախօրեին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկսեց վերանորոգել Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, մինչդեռ հիմնականը ևս անմխիթար վիճակում էր․ պատերազմից հետո պարզվեց, որ հիմնական ճանապարհի մի մասը մնալու էր Ադրբեջանին։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ ծրագիր ունի, որը քայլ առ քայլ իրագործում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան