Ներքին 2 տարի առաջ - 10:13 12-04-2024

Հայաստանը Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ

Հայաստանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ակնհայտորեն պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, Միացյալ Թագավորության ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները, յուրաքանչյուր տարի փոխադարձությամբ տեղի ունեցող պաշտպանական, ռազմավարական և ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

«Երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և բրիտանական՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից