Ներքին 2 տարի առաջ - 09:51 11-04-2024

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հյուրընկալել է Քերոլայն Քոքսին

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը պատիվ ունեցավ հյուրընկալելու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ 2003թ. իր կողմից հիմնադրված HART /Humanitarian Aid Relief Trust/ հիմնադրամի տնօրինությանը: Վերջին շրջանում ԹԿՀ եւ HART-ը համագործակցում են՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր տեղահանված արցախցիների համար:

Հանդիպումը մեկնարկեց Թեքեյան կենտրոնում օրերս բացված Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների եւ լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարների՝ «Արցախն ապրում է» խորագրով համատեղ ցուցահանդեսի շրջայցով: Սա բարոնուհու երկրորդ այցելությունն էր Թեքեյան կենտրոն, իսկ առաջինը եղել էր 1999թ.՝ Թեքեյան կենտրոնում բրիտանական թագավորական գանձերի ցուցադրության ժամանակ։

Հանդիպմանը ներկա էին նաեւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Բագրատ Նազարյանը եւ Ռուբեն Միրզախանյանը, լոնդոնահայ բարերար Թոնի Քահվեն, «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներ» հիմնադրամի հիմնադիր նախագահ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանը:

Ներկայացվեց ԹԿՀ գործունեությունը կրթության, մշակութային, սոցիալական ոլորտներում, քննարկվեցին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու ծրագրեր: Անդրադարձ կատարվեց HART-ի կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին: Մասնակիցները տեսակետներ փոխանակեցին նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում առկա անվտանգային եւ հումանիտար իրավիճակի վերաբերյալ եւ երախտիքի խոսք հայտնեցին բարոնուհի Քոքսին Արցախին մշտապես սատարելու համար:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը եւ հոգաբարձու Բագրատ Նազարյանը հայ ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսին հանձնեցին կենտոնի հուշամեդալն ու պատվոգիրը՝ ի գնահատումն Հայաստանին եւ Արցախին մատուցած իր երկարամյա գովարժան ծառայությունների։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց ՀԹՄՄ պատվո-հուշատախտակ՝ հայ ժողովրդի հարգարժան եւ անսասան աջակցին՝ խորին երախտագիտությամբ եւ հիացմունքով։

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Քերոլայն Քոքսը նշեց, - «Աշխարհը պետք է երախտապարտ լինի հայ ժողովրդին, որը կանգնած է ազատության, քաղաքակրթության եւ քրիստոնեության պահպանման առաջնագծում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա