Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:25 11-04-2024

Վթարի է ենթարկվել 44 համարի ավտոբուսը

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 08:10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա և Մոլդովական փողոցների խաչմերուկում։

Իրար են բախվել «Hyundai» մակնիշի 44 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը և «Hyundai elantra» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով ավտոբուսը հայտնվել էր խաչմերուկի բաժանարար հատվածում, փակելով Գայի պողոտայից Կենտրոն իջնող ճանապարհահատվածը, որի հետևանքով հսկայական խցանում էր առաջացել։

Oragir.News-ի տեղեկություններով բախման հետևանքով տուժածներ չկան։



Նշենք, որ դեռևս 8:30-ի սահմաններում վթարի վայրում ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներ չկային։

Վարորդները երթևեկությունը կարգավորում էին ազդանշաններով և ձեռքերի ժեստերով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ