Ներքին 2 տարի առաջ - 21:18 10-04-2024

Էժան տուգանքնե՜ր․ Փաշինյանի վարկանիշի անկումն ու տուգանքների զեղչային համակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գոչում էր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բայց իշխանության գալուց հետո ավելի շատացրեց տուգանքները։ Իսկ այսօր հանկարծ որոշել է վարորդներին լավություն անել և «փոխհատուցել» նրանց կատարած խախտումների տուգանքների մի մասը։

Ապրիլի 5-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Ըստ այդմ՝ կարգազանց վարորդները, որոնց խախտումները կարձանագրվեն պարեկների կողմից, ապրիլի 5-ից սկսած՝ կվճարեն տուգանքի 70 տոկոսը, եթե վճարում իրականացնեն 15 օրվա ընթացքում։

ՆԳՆ նոր հարթակում գրանցվելու և իրենց էլեկտրոնային հասցեն տրամադրելու դեպքում էլ վարորդները մայիսի 1-ից 20 տոկոսով պակաս կվճարեն տեսանկարահանող սարքերի և արագաչափերի ֆիքսած խախտումների համար։

ՆԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 1-ից այս 2 փոփոխությունները միասին կգործեն։ Այսինքն՝ եթե քաղաքացին գրանցված լինի ՆԳՆ նոր հարթակում՝ roadpolice.am կայքում, տրամադրի իր էլեկտրոնային հասցեն և վճարումը կատարի 15 օրվա ընթացքում, ապա կազատվի տուգանքի 20-30 տոկոսի չափով։

Թեև ՆԳՆ-ից այս փոփոխությունը այլ կերպ են պարզաբանում, սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նման որոշումներ է կայացնում, երբ հայտնվում է մեղմ ասած «տխուր» վիճակում, և նման մեթոդով փորձում է հանրության աջակցությունը ստանալ՝ բանկերի սև ցուցակներ ներել, թոշակները 1000-2000 դրամով բարձրացնել և այլն։

Այս որոշումը ևս մեկ անգամ հիմնավորվում են այն կասկածները, որ Նիկոլ Փաշինյանին աջակցում է հասարակության կրթական ցածր ցենզ ունեցող շերտը, որի համար սոցիալական խնդիրներն ավելի կարևոր են, քան պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Փաշինյանն ամեն անգամ նեղ վիճակում հայտնվելիս այս հնարքն է կիրառում։

Ի դեպ, GALLUP-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։

Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը դրական գնահատել, 47,1 տոկոսը՝ բացասական։ Մինչդեռ՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բացասական էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, դրական՝ 16,2 տոկոսը։

Նշենք, որ ընկերությունը վերջին հարցումներն իրականացրել է մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ողջ տարածքում։ Հարցումներին մասնակցել է 1101 մարդ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում