Ներքին 2 տարի առաջ - 16:22 10-04-2024

Մի գաղտնիք ասեմ ձեզ՝ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները չեն կարող չհամընկնել․ Փաշինյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ սահմանազատման գործընթացին՝ նշելով, որ ընդդիմությունը մի քանի անգամ հարցրել է՝ գիտե՞մ թե որտեղով է անցնում հայկական սահմանը, ես սկզբնական շրջանում վստահ չեմ ասել, իսկ ավելի ուշ ասել եմ՝ այո ես գիտեմ՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը։

«Մենք գնացել ենք բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերը դուրս ենք բերել և դե յուրե սահմանը արտահայտել ենք մեր քարտեզի վրա։ Հիմա Ադրբեջանի հետ պետք է փորձենք տեսնել՝ այդ քարտեզները համընկնո՞ւմ են, թե՞ չեն համընկնում։ Հիմա մի գաղտնիք ասեմ ձեզ՝ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները չեն կարող չհամընկնել, որովհետև Խորհրդային ժամանակ դա երկկողմանի աշխատանքով է եղել։ Մեր ընկալումը հիմա այն է, որ մենք գնում ենք այդ քարտեզները վերցնում ենք ու գետնի վրա դնում»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ իրենք գնում են այս ճանապարհով և դեմ չեն այդ գործընթացը սկսել Տավուշի մարզի Բաղանիս, Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում, Տավուշի մարզի Ոսկեպար, Ղազախի Աշաղլաժ-Ասկիպարա,Տավուշի մարզի Կիրանց, Ղազախի շրջանի Խեյրեմլի, Տավուշի մարզի Բերքաբեր, Ղազախի շրջանի Կըզլհաջլի գյուղերի հատվածում կամ ամբողջական կամ հատվածական։

«Ինչի հատվածական կամ ամբողջական, որովհետև այնտեղ կան լրացուցիչ խնդիրներ որոնք Ադրբեջանն էլ, մենք էլ ունենք ենթակառուցվածքներ և այլն փորձելով այնպես անել, որ հնարավորինս ապահովվի տրամաբանությունն ու բնականոն կյանքը»,- շեշտեց նա։

Իսկ արդյոք անվտանգության առումով, մենք ստանում ենք որևէ բան, նա ասաց․

«Այո, մենք ստանում ենք շատ կարևոր բան, մենք ստանում ենք դելիմիտացված սահման, ցավոք ամբողջ սահմանը միանգամից, մեկ կամ երեք ամսում չենք կարող անել, որևէ տեղից պետք է սկսենք և պատրաստ ենք սկսել Տավուշից՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունությունը պահպանելու տեսակետից»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով