Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 15:00 10-04-2024

Փաշինյանական «ինքնիշխանություն»․ նախկինների օրոք ռուս ուժայինները ՀՀ-ում մարդկանց չէին ձերբակալում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած քաղաքական թիմի անդամները պարբերաբար քննադատում են Ռուսաստանի քաղաքականությունը, վերջինիս արդարացիորեն մեղադրում ՀՀ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ ու հենց այդ հիմնավորմամբ տևական ժամանակ է բոյկոտում են ՌԴ-ի առաջնորդած ձևաչափերի՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի աշխատանքները։ Ավելին՝ իշխանություններն ու մերձիշխանական շրջանակները հանրությանը ուղղակի կամ անուղղակի կերպով փորձում են համոզել, որ իրենք դիտարկում են հիշյալ կառույցներում ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու, ինչպես նաև ԵՄ-ին, իսկ ավելի ուշ նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։

Բացի այդ, ներկայիս իշխանությունները սիրում են հպարտանալ, թե իրենք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու համար, նրանցից որոշներն անգամ պնդում են, թե դա արդեն իսկ հաջողվել է անել։ Այս համատեքստում քննադատության սլաքն ուղղվում է հատկապես նախկին իշխանությունների և նրանց հետ կապվող քաղաքական ուժերի ուղղությամբ, որոնց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր «ռուսների սապոգը լիզելու» ու ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը զրոյացնելու համար։

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության կողմից կրկին ՌԴ քաղաքացի է ձերբակալվել ու տեղափոխվել Գյումրու ռազմաբազա, ով հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին ու տեղափոխվել Հայաստան։ Սա ՀՀ-ում ՌԴ քաղաքացու ձերբակալման առաջին դեպքը չէ․ նման դեպք տեղի էր ունեցել նաև նախորդ տարի դեկտեմբերին, երբ կրկին ՌԴ քաղաքացին ձերբակալվել էր ու շատ արագ տեղափոխվել Ռուսաստան։

Հատկանշական է, որ Հայաստանում այս գործողություններն իրականացվում են՝ առանց ՀՀ իրավապահ մարմինների ներգրավվածության ու մասնակցության, իսկ ձերբակալությունից հետո վերջիններս ոչ մի կերպ չեն միջամտում այս գործընթացին։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանությունը զուգահեռ պետություն է ստեղծել, որը գործում է ի հեճուկս Հայաստանի Հանրապետության օրենքների ու սահմանադրության, ինչը ոչ այլ ինչ է քան պետության ինքնիշխանության ոտնահարում։

Արցախի ամբողջական բռնազավթումից հետո, երբ Հայաստանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների սկսեցին, իշխանամետ շրջանակները հանրությանը վստահեցնում էին, որ դրանք իրականացվում են ՌԴ-ի ուղղորդմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ առաջնորդելու է Հայաստանի անկախության պահպանման շարժումը՝ բոլորին հորդորելով աջակցել իրեն։ Այս հայտարարությունից արդեն ամիսներ են անցել, սակայն նման միջադեպերը փաստում են, որ կառավարության ղեկավարը հերթական անգամ մանիպուլացրել է հանրությանը՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։

Նշենք, որ Հայաստանում նման միջադեպեր չեն արձանագրվել անգամ նախկին իշխանությունների օրոք, որոնց գործող իշխանությունները շատ հաճախ անվանում են պրոռուսական՝ մեղադրելով վերջիններիս բացառապես Մոսկվայի օրակարգը սպասարկելու մեջ։ Նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը մեղադրեց անգամ ռուսական քարոզչական հաղորդումներում հնչող ելույթները թարգմանելու ու ԱԺ ամբիոնից հնչեցնելու մեջ։

Եթե նախկին իշխանությունները որոշ հարցերում անգամ սիրաշահել են ռուսական կողմին, այնուամենայնիվ երբեք թույլ չեն տվել, որ ռուս ուժայինները Հայաստանում ՌԴ քաղաքացիների ձերբակալեն ու նրանց արտահանձնեն, իսկ ՀՀ ուժային կառույցները՝ դիտորդի կարագավիճակով հետևեն իրավիճակին։ Ավելին՝ նման կերպ հաջողվել է առնվազն հասնել Ռուսաստանի չեզոքությանը ու կարող ենք փաստել, որ դա հաջողվել է․ նախկինում երբեք պաշտոնական Մոսկվան Արցախի հարցով մեկին մեկ նույնությամբ չէր կրկնում Բաքվի թեզերը, ինչին վերջինս շրջանում բազմիցս ականատես ենք լինում։

Տելեգրամյան ալիքներում այս օրերին նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանին հերթական անգամ հաճոյանալու Նիկոլ Փաշինյանի միտումը պայմանավորված է ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու ցանկությամբ, որի համար անհրաժեշտ է Մոսկվայի պաշտոնական հրավերը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն Արարատ Միրզոյանին հանձնարարել է դիվանագիտական խողովականներով ջանքեր գործադրել, որպեսզի ՌԴ-ն Փաշինյանին պաշտոնապես, ինչը ներկայիս լարված հարաբերությունների ֆոնին քիչ հավանական է թվում։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս կոշտ հակառուսական հռետորաբանությամբ, արտաքուստ լարում են ՌԴ-ի հետ հարաբերությունները, որով վերջինս կարողանում է հիմնավորել իր պարտավորությունների չկատարումը, սակայն իրականում ամեն գնով գոհացնում են նրան և սպասարկում վերջինիս շահերը։ Այս քաղաքականությունը չի սահմանափակվում միայն ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ձերբակալությամբ․ Փաշինյանի կառավարությունն աջակցում է ՌԴ-ն պատժամիջոցները շրջանցելու հարցում, նպաստում է այդ երկիր զուգահեռ ներդրումների կատարմանը և այլն, որոնցով ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը շարունակում է գահավիժել, իսկ ՌԴ-ից ունեցած կախվածությունը մեծանալ։

Ձեզ գուցե հետաքրքրի